ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղի մասին։ Թիմերը կհանդիպեն ԱՊԼ 20-րդ տուրում՝ հունվարի 14-ին։
«Կարծում եմ՝ կարող ենք պայքարել ցանկացած թիմի դեմ։ Իհարկե, երբ «Մանչեսթեր Սիթին» լավագույն մարզավիճակում է, դժվար մրցակից է բոլորի համար։
Բայց մենք պիտի մեր լավագույն խաղը ցույց տանք, այդ ժամանակ շանս կունենանք։ Եթե դա չանենք «Սիթիին» հյուրընկալվելիս, ոչ մի շանս չենք ունենա։
Մեզնից է կախված լավ թիմ ունենալը, ճիշտ համագործակցությունը, գործին ճիշտ մոտեցումը։ Մենք հաղթական տրամադրվածություն ունենք շաբաթ օրվա համար»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում talkSPORT-ը։
























































