Պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիշը մեկնաբանել է իր՝ վարձակալության հիմունքներով «Չելսի» տեղափոխությունը: Հիշեցնենք՝ ֆուտբոլիստը լոնդոնյան թիմում կանցկացնի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին».
«Չելսին» աշխարհի մեծագույն թիմերից մեկն է: Ես ցանկանում եմ օգնել ակումբին իր նպատակներին հասնելու հարցում:
Շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ և շատ ուրախ եմ, որ «Սթեմֆորդ Բրիջում» խաղալու հնարավորություն կունենամ»,- Ֆելիշի խոսքերն է փոխանցում անգլիական ակումբի մամուլի քարտուղարությունը:
























































