Հունվարի 30-ից փետրվարի 4-ը «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը: Այն ընտրական բնույթ կկրի և առաջատարներով կազմվելիք հավաքականը Երևանում կարճատև հավաք կանցկացնի ու կմեկնի Սոֆիա` մասնակցելու միջազգային ավանդական մրցաշարի:
Նշենք՝ Տաշքենդում մայիսի 1-14 –ը կկայանա մեծահասակների աշխարհի առաջնությունը, իսկ դրան կհաջորդեն Եվրոպայի ամառային երրորդ խաղերը, որը տեղի կունենա Լեհաստանում:
Սա առանձնանում է նրանով, որ մրցանակակիներին կշնորհվի Փարիզի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր: