«Նյուքասլը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆ Մուկոկոյի ծառայություններով։
Ինչպես հաղորդում է Standard Sport-ը, բրիտանացիները ֆուտբոլիստի հետ բանակցություններ են վարել հաջորդ ամառ հնարավոր տեղափոխության շուրջ: Կաչաղակները խաղացողին առաջարկում են շաբաթական 150 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ:
18-ամյա Մուկոկոյի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։ Դորտմունդցիները հետաքրքրված են պայմանագրի երկարաձգմամբ։ Հարձակվողին հավակնում են ձեռք բերել նաև «Չելսին» և «Բարսելոնան»:
























































