Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի հունվարի 30 – ից՝ փետրվարի 4 –ը: Այս մասին ՀԱՕԿ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Հայաստանի առաջնությունն ընտրական բնույթ կկրի և առաջատարներով կազմվելիք հավաքականը Երևանում կարճատև հավաք կանցկացնի ու կմեկնի Սոֆիա` մասնակցելու միջազգային ավանդական մրցաշարի:
Այսքանով հավաքականը կնախապատրաստվի Տաշքենդում՝ մայիսի 1 — 14 –ը կայանալիք աշխարհի առաջնությունը և դրան հաջորդող Եվրոպայի ամառային երրորդ խաղերին, որը տեղի կունենա Լեհաստանում: