«Չելսին» համաձայնության է եկել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ՝ պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիշին վարձավճարով ձեռք բերելու շուրջ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Չելսին» ֆուտբոլիստի վարձավճարի համար կվճարի 11 միլիոն եվրո, ինչպես նաև ամբողջությամբ կփակի նրա աշխատավարձը։
Մինչ Անգլիա մեկնելը Ֆելիշը կերկարաձգի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ մինչև 2027 թվականի ամառ։
Պորտուգալացին առաջիկա ժամերին կուղևորվի Լոնդոն, որպեսզի բուժզննում անցնի և ավարտի իր տեղափոխությունը «Չելսի»:
























































