Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ իր նախկին ակումբը պետք է ձեռք բերի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին:
«Մանչեսթեր Յունայթեդ», ձեռք բերեք Քեյնին։ Ներողություն եմ խնդրում «Տոտենհեմի» երկրպագուներից, բայց ձեր ակումբը ոչինչ չի հաղթի․ Հարրին այս թիմում կմնա առանց տիտղոսի:
Այո, դուք ստիպված կլինեք լուրջ գումար վճարել նրա համար, բայց դրա դիմաց «Մանչեսթեր Յունայթեդը» կստանա խաղացող, ով կայուն կերպով գոլեր է խփում։ Քեյնը շատ օգտակար կլիներ «Յունայթեդին», — Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Քեյնը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2011 թվականից, իսկ ակումբի հետ նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:
























































