«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռիո Ֆերդինանդն առաջարկել է Հարի Մագուայերին շտապ նոր ակումբ փնտրել:
«Նրա փոխարեն կենտրոնական պաշտպանի դիրքում է խաղում Լյուկ Շոունն․․․ Նրա փոխարեն ես կգնայի մարզչի մոտ ու կասեի՝ ձե՞ռք ես առնում։
Ես ուղիղ կգնայի նրա աշխատասենյակ ու կասեի՝ դու ինձ չես հարգում։ Մագուայրը պետք է առաջ գնա»,- ասել է Ֆերդինանդը YouTube-ի իր ալիքում:
Ընթացիկ մրցաշրջանում Մագուայրը 7 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում՝ առանց գոլի:
























































