Բասկետբոլի ազգային ասոցիացիան հրապարակել է 2022/23 մրցաշրջանի նախորդ շաբաթվա լավագույն խաղացողների անունները։
Լեբրոն Ջեյմսը ճանաչվել է NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի լավագույն խաղացող։ Նա միջինը մեկ խաղում վաստակել է 35,0 միավոր։
NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի լավագույն խաղացող է ճանաչվել «Քլիվլենդ Կավալերսի» պաշտպան Դոնովան Միտչելը: Նրա միջին արդյունքը մեկ խաղում կազմել է 37,7 միավոր։
Անցած շաբաթ «Լեյքերսը» հաղթեց բոլոր չորս խաղերում, իսկ «Քլիվլենդը» հաղթեց 4-ից 3-ում: