Qatar Sports Investments-ը, որին պատկանում է ՊՍԺ-ին, կարող է դիտարկել մեկ այլ թոփ-ակումբ՝ այն ձեռք բերելու համար:
Ըստ The United Stand-ի՝ կազմակերպությունը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդը» կամ «Լիվերպուլը» գնելու տարբերակը:
Քննարկվում է նաև այս ակումբներից մեկում բաժնեմաս ձեռք բերելու տարբերակը։
Հաղորդվում էր, որ «Տոտենհեմ Հոթսպուրը» նույնպես Qatar Sports Investments-ի դիտակետում էր, և QSI-ի գործադիր տնօրեն Նասեր Ալ-Խելաիֆին անցած շաբաթվա սկզբին հանդիպում է անցկացրել անգլիական ակումբի նախագահ Դանիել Լևիի հետ:
























































