Ժոաու Ֆելիշը մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի «Չելսիում»:
Լոնդոնյան ակումբը բանավոր համաձայնության է եկել «Ատլետիկոյի» հետ խաղացողի՝ վարձավճարով տեղափոխության հարցում։ The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը հայտնել է, որ լոնդոնյան ակումբն իսպանական կողմին կվճարի մոտ 11 միլիոն եվրո:
Ֆելիշի ծառայություններով հետաքրքրվել են նաև «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ժոաուին ամենաշատը դուր է եկել «Չելսիի» նախագիծը։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































