«Բրայթոնի» գործադիր տնօրեն Փոլ Բարբերը ծաղրել է կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի հնարավոր վաճառքի վերաբերյալ տրանսֆերային լուրերը:
Անգլիական մամուլում հաճախ են գրում հունվարին ֆուտբոլիստի՝ «Չելսի» կամ «Լիվերպուլ» տեղափոխության մասին։ Հավանական գործարքի արժեքը գնահատվում է 42 մլն ֆունտ ստերլինգ։
«Նրա տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ չկան։ Ես ուրախ եմ, որ դրանք չկան: Ես էլ․փոստ չեմ օգտագործում, ուստի ոչինչ չեմ ստացել:
42 միլիոն ֆո՞ւնտ․․․ Վստահ չեմ, որ նրանք այդ գումարում ներառել են ֆուտբոլիստի խաղակոշիկների գինը: Դա միայն նրա խաղակոշիկների քուղերի արժեքն է…»,- CBC Sports-ին ասել է Բարբերը:
Կայսեդոն համարվում է Պրեմիեր լիգայի լավագույն կենտրոնական կիսապաշտպաններից մեկը։ Էկվադորցու պայմանագիրը ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
























































