«Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում «Չելսիի» դեմ տարած 4-0 հաշվով հաղթանակը, ինչպես նաև խոսել մրցակցի մարզչի մասին։
«Մենք իսկապես լավ տեսք ունեինք առաջին րոպեից մինչև վերջինը։ Իսկապես լարված խաղ անցկացրինք իսկապես լավ թիմի դեմ։
Կասեի Թոդ Բոուլիին («Չելսիի» սեփականատեր), որի հետ հանդիպելն ինձ համար շատ հաճելի էր, որ Փոթերին ժամանակ է պետք։ Ուղղակի ժամանակ տվեք նրան։ Բոլոր մարզիչներին է ժամանակ պետք, և դա նորմալ է։ «Բարսելոնայում» ինձ երկու մրցաշրջան պետք չեկավ, որովհետև իմ բախտը բերել էր․ ես Մեսսի ունեի»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Evening Standard-ի լրագրող Նիզար Կինսելան։