«Ման Սիթիի» վինգեր Ռիյադ Մահրեզը մեկնաբանել է Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում «Չելսիի» դեմ տարած 4-0 հաշվով հաղթանակը, որում ինքը դուբլ ձևակերպեց։
«Լավ է, որ նման խաղ ցույց տվեցինք, 4 գոլ խփեցինք և մեր դարպասը չոր պահեցինք, լավ օր էր մեզ համար։ Ես պատրաստվում էի իրացնել առաջին 11-մետրանոցը, բայց Խուլիանը խնդրեց ինձ, դրա համար էլ, իհարկե, նա այն իրացրեց։ Նա հարձակվող է, նրան գոլեր են պետք, այնպես որ դա լավ է նրա համար։ Երկրորդ 11-մետրանոցն արդեն ես էի ուզում իրացնել։
Բոլորը ներգրավված էին խաղում, այն շատ լավ անցավ։ Յուրաքանչյուր մրցաշրջանում մենք փորձում ենք մասնակցել բոլոր մրցաշարերին։ Այս տարի դեռ մասնակցում ենք 4 մրցաշարի ու պիտի շարունակենք նույն ոգով»,- Մահրեզի խոսքերն է փոխանցում BBC-ն։
























































