Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում անգլիական 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Սթիվենեյջ» ակումբը 2։1 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլլային»։
33-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Մորգան Սանսոնը։
Խաղավարտից 5 րոպե առաջ «Ասթոն Վիլլան» մնաց 10 հոգով։ Խաղադաշտից հեռացվեց Լեանդեր Դենդոնկերը։ 3 րոպե անց Ջեյմի Ռեյդը հավասարեցրեց հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։
Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին հյուրերին կամային հաղթանակ պարգևեց Դին Քեմբելի խփած գոլը։
























































