Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 4։0 հաշվով ջախջախեց «Չելսիին»։
Տանտերերի կազմում 23-րդ րոպեին հաշիվը բացեց Ռիհադ Մահրեզը՝ գոլի հեղինակ դառնալով տուգանայինից կատարած հարվածով։
7 րոպե անց Խուլիան Ալվարեսը հաշիվը դարձրեց 2։0՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 38-րդ րոպեին մանչեսթերյան ակումբի կազմում հաշիվը խոշոր դարձրեց Ֆիլ Ֆոդենը։
85-րդ րոպեին Մահրեզն իր հաշվին դուբլ գրանցեց՝ աչքի ընկելով 11 մետրանոցից։
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում կխաղա «Օքսֆորդ» — «Արսենալ» զույգի հաղթողի հետ։
Վիճակահանությանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։