«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը ասել է, որ լրագրողների որոշ հարցեր հիմարություն է համարում:
«Լինում են պահեր, երբ բարկանում ես ու զայրանում։ Բայց ես պետք է հնարավորինս հարգանքով շփվեմ ԶԼՄ-ների հետ, չնայած նրան, որ ձեր որոշ հարցերը հիմարություն են համարում: Ես պետք է նրանց հնարավորինս լավ պատասխանեմ՝ հարգանքով, քանի որ ես ներկայացնում եմ ֆանտաստիկ ֆուտբոլային ակումբ և ունեմ այս աշխատանքը»,- Փոթերի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
«Չելսին» 25 միավորով Անգլիայի Պրեմիեր լիգայում այս պահին 10-րդն է:
Այսօր՝ հունվարի 8-ին, Փոթերի թիմը Անգլիայի գավաթի երրորդ տուրում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Խաղի սկիզբը՝ 20։30։
























































