«Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն մեկնաբանել է Անգլիայի գավաթի 3-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում գրանցված ոչ-ոքին (2:2).
«Հիանալի մթնոլորտ Էնֆիլդում. Ինչ վերաբերում է իմ սեփական խաղին, ապա ես մի քանի լավ և ոչ այնքան լավ պահեր ունեցա։ Ես դեռ աճելու տեղ ունեմ։ Պետք է շարունակենք աշխատել և փորձել հնարավորինս օգնել թիմին: Հանդիպման որոշ պահերին մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, բայց բավականաչափ գոլեր չխփեցինք։ «Լիվերպուլը» ցույց տվեց, թե ինչ կարող է անել, բայց մենք դեռ բարելավելու տեղ ունենք։ Եկեք աշխատենք դրա վրա: Պատասխան խաղում մենք պետք է մեծ վճռականություն ունենանք, պետք է ձգտենք հաղթել»,-Գակպոյի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Գակպոն անգլիական թիմ է տեղափոխվել ՊՍՎ-ից: