Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի հնարավոր նորեկների մասին։
«Մենք պետք է խելացի լինենք, պետք է լավ հնարավորություններ տեսնենք խաղացողների տեսքով: Ակումբը պետք է գրավիչ լինի նրանց համար։ Ի վերջո, խաղացողներն իրենք են որոշում, թե որտեղ են ցանկանում խաղալ, իսկ եթե ցանկանում են խաղալ «Արսենալում», ապա դա հիանալի է»,- Արտետայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Արսենալը» մոտ է «Շախտյորի» հարձակվող Միխայլո Մուդրիկի հետ պայմանագիր կնքելուն: Ինքը՝ Արտետան, հաստատել է, որ ակումբը հետաքրքրված է 21-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստով, սակայն լրագրողներին ասել է, որ իրավիճակը չի փոխվել։ «Շախտյորը» դեռ պահանջում է գումար, որը «Արսենալը» մտադիր չէ վճարել։