«Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցցանցում։
Աղբյուրի համաձայն՝ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմը»:
28-ամյա անգլիացին «Էվերթոնի» կազմում իր նորամուտը նշել է 2017 թվականի հուլիսին և անգլիական ակումբի կազմում անցկացրել 217 հանդիպում՝ բաց թողնելով 313 գոլ և 57 անգամ անառիկ թողնելով ցանցը։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
























































