«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը խոսել է «կարմիր սատանաների» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին։
«Ինձ համար նա անհավանական խաղացող է: Նա կարող է դառնալ այն, ինչ ուզում է, ամեն ինչ կախված է նրանից։ Ես նրան անընդհատ տեսնում եմ, և նա այնքան պրոֆեսիոնալ է: Ես գիտեմ, թե որքան է նա ամեն օր տալիս մարզումների ժամանակ, և հաճելի է իմանալ, որ ես միշտ այնտեղ եմ, որպեսզի օգնեմ նրան և խոսեմ նրա հետ, եթե նա որևէ խորհրդի կարիք ունենա:
Լիովին համաձայն եմ Կազեմիրոյի հետ. Նա առանցքային խաղացող է մեզ համար և այն խաղացողն է, ով կարող է ակնթարթում շրջել խաղը: Բայց խոսքը միայն նրա անհատական որակների մեջ չէ, այլեւ աշխատանքի մակարդակի։ Նա թիմային ոգու և կարգապահության զգացում ունի: Նա հասկանում է թիմի կարևորությունը և նրա ներդրումը թիմում շատ կարևոր է: Նա հիանալի վերաբերմունք ունի, և ես կարծում եմ, որ նա կդառնա աշխարհի լավագույն խաղացողներից մեկը»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
























































