«Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն կարող է երկարաձգել պայմանագիրը «ազնվականների» հետ մինչև 2026 թվականը։ Այս մասին իր Twitter-ում հայտնում է իտալացի հայտնի լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» շարունակում է բանակցությունները կիսապաշտպանի հետ նոր պայմանագրի շուրջ։ Կանտեի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի վերջին։
31-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում է 2016 թվականից։