«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը մեկնաբանել է մանկունիացիների դարպասապահ Դավիդ դե Խեայի սխալն Անգլիայի Գավաթի 2022/23 մրցարջանի 3-րդ փուլի՝ «Էվերթոնի» դեմ խաղում (3-1).
«Դա ցնցող սխալ էր, սարսափելի սխալ միջազգային մակարդակի դարպասապահի կողմից։ Կարծես՝ նա հարբած լինել։ Կարծես՝ դաշտի խաղացողն էր կանգնել դարպասին»,- Քինի խոսքերն է փոխանցում ITV.com-ը։
Հիշեցնենք՝ «Էվերթոնի» դեմ խաղում դե Խեան թեթև հարվածից գոլ ընդունեց՝ գնդակը ձեռքով չվերցնելով։
ՄՅՈՒ-ն Անգլիայի գավաթի 12-ակի հաղթող է։ Վերջին անգամ թիմն այս տիտղոսը նվաճել է 2016 թվականին։ «Էվերթոնը» 5 անգամ է հաղթել այս մրցաշարում՝ վերջին անգամ 1995 թվականին։
























































