«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում ՄՅՈՒ-ից կրած 1-3 հաշվով պարտությունը։
«Ոչ ոք չի ուրախանում պարտությամբ, ես բարկացած եմ։ Կարելի է վերահսկել խաղը, բայց միշտ չէ, որ վերահսկում ես արդյունքը։ Ելույթը գերազանց էր տարբեր առումներով։
Մենք միշտ կարող ենք ավելի լավը լինել, բայց խաղն արժանի անցկացրինք, եթե հաշվի առնենք, որ ՄՅՈՒ-ն լավ մարզավիճակում է։
Մոռանում ենք վերջին գոլի մասին, որովհետև այն այդքան ուշ եղավ, իսկ 1-2 հաշվի ժամանակ, կարծում եմ, մենք իսկապես ավելիին էինք արժանի»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը։