ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի՝ «Էվերթոնի» դեմ տարած 3-1 հաշվով հաղթանակի մասին։
««Էվերթոնը» վատ չխաղաց։ Նրանք փորձում էին քաջաբար գործել, հասարակությունը շոու ստացավ, իսկ մենք՝ հաղթանակ․ ամեն ինչ գերազանց է, ես գոհ եմ։
ՄՅՈՒ-ն միշտ պայքարում է տիտղոսների համար, և մենք դրա ճանապարհին ենք։ Չենք շտապելու, մտածում ենք հաջորդ խաղի մասին, իսկ տիտղոսները դեռ հեռու են։ Պետք է աշխատել ու աճել»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում BBC Sport-ը։
ՄՅՈՒ-ն Անգլիայի գավաթի 12-ակի հաղթող է։ Վերջին անգամ մրցանակը նվաճել է 2016-ին։
























































