Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը սոցիալական ցանցի իր էջերում հայտնել է, որ չի կարողանա մասնակցել այս տարվա Ավստրալիայի Բաց առաջնությանը՝ մարզման ժամանակ ստացած ոտքի վնասվածքի պատճառով․
«Ծանր ժամանակներ են, բաց ես պետք է լավատես լինեմ, հավաքեմ ինձ և նայեմ առաջ։ Կտեսնվենք 2024 թվականին»,- գրել է 19-ամյա թենիսիստը։
Նշենք՝ Australian Open – 2023-ը կանցկացվի հունվարի 16-ից 29-ը։ Մրցաշարի գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը 2022 թվականի եզրափակչում առավելության էր հասել ռուս Դանիլ Մեդվեդևի նկատմամբ։