Անգլիայի գավաթի երրորդ փուլի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Էվերտոնին»։
«Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ հօգուտ մանչեսթերյան ակումբի։
4-րդ րոպեին Անտոնին բացեց խաղի հաշիվը։ Դավիդ դե Խեայի սխալից հետո 10 րոպե անց Քոնոր Կոադին հաշիվը դարձրեց 1-1։ 52-րդ րոպեին Կոադին գնդակն արդեն ուղարկեց սեփական դարպասը։ Վերջնական հաշիվը խաղավերջում ձևակերպեց Մարկուս Ռեշֆորդը, ով իրացրեց 11 մետրանոցը:
Այսպիսով, Էրիկ տեն Հագի թիմը դուրս եկավ Անգլիայի գավաթի հաջորդ փուլ։