Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ադելաիդայի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Աշխարհի 5-րդ ռակետ Ջոկովիչը 1/4 եզրափակչում հանդիպեց կանադացի Դենիս Շապովալովի հետ, ով ATP-ի դասակարգման աղյուսակում 18-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 56 րոպե և ավարտվեց Ջոկովիչի հաղթանակով երկու սեթում՝ 6:3, 6:4:
Կիսաեզրափակիչում Նովակը կհանդիպի ռուս Դանիիլ Մեդվեդևի հետ։