Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում հայակակն արմատներ ունեցող ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվեց ռուս Դանիիլ Մեդվեդևին։ 1 ժամ 17 րոպե տևած պայքարում հայ թենիսիստը պարտություն կրեց 3:6, 3:6 հաշվով։
Եզրափակիչ դուրս գալու համար Մեդվեդևը կմրցի սերբ Նովակ Ջոկովիչի հետ, որը պայքարից դուրս թողեց Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովին: