«Մոնակոյի» պաշտպան Բենուա Բադիաշիլը կտեղափոխվի «Չելսի»։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբներն արդեն ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Հաջորդ քայլը պաշտոնական հայտարարությունն է։
21-ամյա ֆրանսիացին այս շաբաթ արդեն բուժզննում է անցել Լոնդոնում։ Բադիաշիլի համար «Մոնակոն» կստանա մոտ 38 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Բադիաշիլը Լիգա 1-ում անցկացրել է 11 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։
























































