«Չելսիի» և «Բենֆիկայի» ներկայացուցիչները չեն կարողացել պայմանավորվել Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերի հարցում։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ կողմերը ձախողել են բանակցությունները և նոր հանդիպում չեն նշանակել։ Լոնդոնյան ակումբն առաջարկել է 85 միլիոն եվրո, մինչդեռ պորտուգալացիները պահանջում են առնվազն 120 միլիոն։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Չելսին» պատրաստ է ավելի շատ վճարել, քան խաղացողի հրաժարագինն է, որը կազմում է 120 մլն եվրո։