«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը երկու գոլի հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (4:0)։
29-ամյա անգլիացին Պրեմիեր լիգայում խփել է 198 գոլ։ Նա գերազանցել է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերի ռեկորդը՝ առաջին 300 խաղում մրցաշարում ամենաշատ գոլերի քանակով։
Շիրերը առաջնությունում իր առաջին 300 խաղերում խփել է 196 գոլ։ Այս ցուցակի երրորդ տեղում Էնդի Քոուլն է՝ 151։
Շիրերը համարվում է Անգլիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն՝ 260 գոլով։ Երկրորդ տեղում է Ուեյն Ռունին՝ 208 գոլով։