Պեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ չեմպիոնության պայքարի մասին։ Հիմա «Ման Սիթին» մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է և առաջատար «Արսենալից» հետ է մնում 8 միավորով։ «Քաղաքայինները» 16 խաղ են անցկացրել, իսկ «զինագործները»՝ 17։
«Տարբերությունը կրճատելու միջոցը լավ խաղալն ու խաղերը հաղթելն է։
«Արսենալը» 100 կամ ավելի միավոր կհավաքի, եթե այնպես խաղա, ինչպես մինչև հիմա։ Եթե նույն ոգով շարունակեն, մենք նրանց չենք հասնի։
Կասեի, որ գրեթե իդեալական պիտի խաղանք այս պահից սկսած մինչև մրցաշրջանի ավարտ ու հույս ունեմ, որ նրանք մի փոքր կիջեցնեն իրենց նշաձողը, որովհետև երեկ «Նյուքասլի» դեմ նրանք հիանալի էին»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն։