ՄՅՈՒ-ի նախկին հարձակվող Լուի Սահան խոսել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին։
«Ռեշֆորդն այն ֆուտբոլիստն է, որը կարող է մրցաշրջանում 30-40 գոլ խել։ Դրանում կասկած չկա։ Նա ամեն ինչ կարող է։ Մի՞թե Ռեշֆորդը չի կարող Հոլանդի կամ Մբապեի չափ կամ ավելին անել։ Այդ երկու տղաները գերազանց արագություն ու խաղի պատկեր ունեն, որը քիչ ֆուտբոլիստների է հասու։ Մարկուսն էլ է խաղացողների այդ մակարդակին։
Եթե Ռեշֆորդը պահպանի այս մարզավիճակն ու վստահությունը, նրան ոչինչ չի կանգնեցնի։ Նա կարող է ամեն ինչի հասնել։ Ես ՄՅՈՒ-ում նման տաղանդավոր խաղացող չեմ տեսել Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո։ Նրան նման սպորտային ագրեսիա ու իր նկատմամբ հավատ է պետք, որը բնորոշ է Մեսսիի ու Ռոնալդուի պես ֆուտբոլիստներին»,- Սահայի խոսքերն է փոխանցում Compare.bet-ը։