Մահացել է «Վեսթ Հեմի» համասեփականատեր Դևիդ Գոլդը։
Անգլիական ակումբը հայտարարել է, որ այսօր առավոտյան գործարարը մահացել է ոչ երկարատև հիվանդությունից հետո։ Նա 86 տարեկան էր։
2010 թվականին Գոլդն ու նրա գործընկեր Դևիդ Սալիվանը ձեռք բերեցին «Վեսթ Հեմի» բաժնետոմսերը։ 2021-ի նոյեմբերին բաժնետոմսերի 27%-ը վաճառվեց չեխական ներդրումային 1890sholdings a.s. ընկերությանը։ Հաղորդվում էր, որ գործարքը ենթադրում է, որ չեխական ընկերությունը կարող է ձեռք բերել նաև ակցիաների մնացած մասը։
Գոլդը «Վեսթ Հեմին» երկրպագել է մանկուց։ Նա հանդես է եկել թիմի պատանեկան և երիտասարդական թիմերում։
























































