Վիրջիլ վան Դեյկի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է, հայտնում է The Athletic-ը։
«Լիվերպուլի» պաշտպանը փոխարինվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Բրենթֆորդի» դեմ խաղի ընդմիջմանը՝ ազդրի վնասվածքի պատճառով:
Հոլանդացի ֆուտբոլիստն այսօր պետք է բուժզննում անցնի՝ պարզելու վնասվածքի լրջության աստիճանը։
Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետը սահմանված չէ, սակայն մասնագետի հետ խորհրդակցության արդյունքը պետք է ավելի շատ տեղեկատվություն տրամադրի:
31-ամյա Վան Դեյկն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 17 հանդիպում:
























































