«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մոտ ժամանակներս կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, հայտնում է talkSPORT-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, մասնագետն ԱՊԼ 19-րդ տուրում «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնից» կրած պարտությունից հետո հայտնվել է հեռացման եզրին: «Էվերտոնը» բոլոր մրցաշարերում արդեն 7 խաղ է՝ չի կարողանում հաղթել: Այս ընթացքում թիմը 5 պարտություն է կրել, երկու անգամ էլ ոչ-ոքի է խաղացել: Վերջին անգամ Լեմպարդի թիմը հաղթել է 2022 թվականի հոկտեմբերի 22-ին՝ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (3-0):
«Էվերտոնը» 18 խաղում 15 միավոր է վաստակել և ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջատարը «Արսենալն» է (44 միավոր):
























































