«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ձմեռային պատուհանի ընթացքում ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին։
«Կլինե՞ն նորեկներ հունվարին։ Այս հարցը տվեք ղեկավարությանը և սպորտային տնօրեն Էդուին։ Մենք փորձում ենք բարելավել կազմը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում»,- ասել է Արտետան մամուլի ասուլիսի ժամանակ:
«Արսենալը» Պրեմիեր լիգայի 17 խաղերից հետո վաստակել է 42 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։