Լոնդոնի «Արսենալը» երեկ՝ հունվարի 3-ին, ԱՊԼ 19-րդ տուրում մրցել է «Նյուքասլի» հետ և ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը:
«Արսենալն» այս կերպ առաջին անգամ ընթացիկ մրցաշրջանում չի կարողացել գոլ խփել ԱՊԼ-ի խաղում: Լոնդոնցիներն ԱՊԼ ընթացիկ առաջնության նախորդ 16 խաղերից յուրաքանչյուրում նվազագույնը մեկ գոլ են խփել:
«Արսենալը» գլխավորում է անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակը: Միկել Արտետայի թիմը 17 խաղում 44 միավոր է վաստակել: