«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն հարցին, թե ինչի է երազում հասնել 2023 թվականին:
«Հաղթել «Նյուքասլին», ապա հաջորդին, ապա հաջորդին: Սա է իմ երազանքը: Եվ, իհարկե, այն, որ իմ բոլոր մտերիմներն ու ակումբում բոլորն իրենց առողջ, բավարարված զգան ու վայելեն այս հիանալի կյանքը »,- Արտետայի խոսքերն է փոխանցում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
«Արսենալը» գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը: Միկել Արտետայի թիմը 16 խաղից հետո 43 միավոր է վաստակել: Մոտակա հետապնդողը «Մանչեսթեր Սիթին» է, որը 36 միավոր ունի: 19-րդ տուրում «Արսենալը» կընդունի «Նյուքասլ Յունայթեդին»: Այդ հանդիպումը կկայանա հունվարի 3-ին և կմեկնարկի ժամը 23:45-ին: