Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է «Նյուքասլի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպումից իր սպասելիքներով։
Թիմերը կհանդիպեն այսօր՝ հունվարի 3-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
«Սա շատ լավ թիմ է` լավ մարզիչով: Կարծում եմ, այն, ինչ արել է Էդդին այդքան կարճ ժամանակում… Տեսնում եք թվերը, դա անհավանական է: Նրան և մարզչական շտաբին մեծ հիացմունք ենք հայտնում:
Նրանք հավասար ֆուտբոլ են խաղում ցանկացած մրցակցի դեմ, ուստի մենք պատրաստվում ենք այս խաղին: Դա կլինի ևս մեկ մեծ փորձություն, բայց մենք տանը կխաղանք մեր հանդիսատեսի առաջ, և ես անհամբեր սպասում եմ այս խաղին»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը: