Ավստրիացի պաշտպան Մաքսիմիլիան Վեբերը «ՌԲ Զալցբուրգից» տեղափոխվել է Անգլիայի Պրեմիեր լիգա, որտեղ հանդես կգա «Լիդսում»։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
24-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքել՝ 4,5 տարով։
Նոր ակումբի կազմում Վեբերը հանդես կգա 39 համարի մարզաշապիկով։ Նա կարող է իր դեբյուտը նոր թիմի կազմում նշել Անգլիայի գավաթի խաղարկության «Քարդիֆ Սիթիի» դեմ խաղում: Հանդիպումը կկայանա հունվարի 8-ին։
Զալցբուրգյան ակումբի կազմում Մաքսիմիլիանն անցկացրել է 125 հանդիպում, որոնցում դարձել է ինը գոլի հեղինակ։ Ավստրիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 13 հանդիպում։
























































