«Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին», տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիների և «Բենֆիկայի» միջև բանակցությունները Ֆերնանդեսի վերաբերյալ առաջադեմ փուլում են։ Երիտասարդ արգենտինացի ֆուտբոլիստի համար «Չելսին» կվճարի 127 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Ֆերնանդեսը ճանաչվել է Կատարի 2022 թվականի Աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող։ Մրցաշարի յոթ խաղում Էնցոն մեկ գոլ է խփել Արգենտինայի հավաքականի կազմում և կատարել մեկ գոլային փոխանցում։