«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագրում կետ կա, ըստ որի՝ նա կարող է վարձավճարով տեղափոխվել «Նյուքասլ», եթե այս մրցաշրջանի ավարտին «կաչաղակները» դուրս գան Չեմպիոնների լիգա:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը պատկանում է Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամին։
«Նյուքասլը» 17 խաղում 34 միավորով 3-րդն է Պրեմիեր լիգայում։
























































