ԱՊԼ 19-րդ տուրում «Լիվերպուլը» արտագնա խաղում 1:3 հաշվով պարտվեց «Բրենտֆորդին»:
Կոնատեի ինքնագոլի արդյունքում 19-րդ րոպեին տանտերերն առաջ անցոն հաշվի մեջ: 42-ին Վիսսան կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Երկրորդ խաղակեսի սկզբում Չեմբերլենը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 84-րդ րոպեին Մբեումոն հաշիվը դարձրեց 3:1:
Այս հաղթանակից հետո «Բրենտֆորդը» 26 միավորով բարձրացավ 7-րդ տեղ: «Լիվերպուլը» 8-րդն է 28 միավորով:
























































