«Տոտենհեմը» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսի ծառայություններով, հայտնում է Fichajes-ը:
Պրեմիեր լիգայի ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 35 մլն եվրո։
Տորեսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
ԱՊԼ ընթացիկ առաջնությունում 17 խաղից հետո լոնդոնյան թիմը 30 միավորով 5-րդն է:
























































