Մարոկկոյի հավաքականի և «Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում, հայտնում է TMW-ն:
Մակունիանցիները Բունուին դիտարկում են որպես Դավիդ դե Խեային փոխարինող, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։ Մյունխենի «Բավարիան» համարվում է անգլիական ակումբի գլխավոր մրցակիցը Բունուի տրանսֆերի համար պայքարում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սևիլիան» պատրաստ է բաց թողնել իր դարպասապահին, բայց միայն 50 միլիոն եվրոյի դիմաց. այդքան է նշված ֆուտբոլիստի պայմանագրում որպես փոխհատուցման գումար։ Մարոկկացու պայմանագիրը «Սևիլիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:
Բունուն Մարոկկոյի հավաքականի կազմում 6 հանդիպում է անցկացրել ԱԱ-2022-ում, որոնցում բաց է թողել 5 գոլ։ 31-ամյա դարպասապահը երեք խաղում անառիկ է պահել դարպասը։
























































