«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը կիսվել է արգենտինացի Լիոնել Մեսսիի և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով։
«Լիոնել, թե՞ Կրիշտիանու.․․ Ինչո՞ւ եք դա ինձ անընդհատ հարցնում: Միշտ նույն պատասխանը կստանաք՝ իհարկե Մեսսի»,- նորվեգացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։
Հիշեցնենք, որ Մեսսին դարձավ վերջերս Կատարում կայացած ԱԱ-2022-ի հաղթողը։ Լիոնելը յոթ գոլով և երեք գոլային փոխանցումով ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։
Ռոնալդուն վերջերս միացել է «Ալ Նասրին»: Պորտուգալացին նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել 2,5 տարով։
























































