«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա բելգիացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»:
Ինքը՝ ֆուտբոլիստը, դեմ չէ կարիերան Իսպանիայում շարունակելուն, բայց միայն երբ պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվի 2025 թվականին։
Այս մրցաշրջանում Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
























































