«Բարսելոնայի» բրազիլացի ֆուտբոլիստ Ռաֆինյան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Այս մասին հայտնում է Todo Fichajes-ը։
Ռաֆինյան չի մտնում Չավիի և ակումբի ղեկավարության ծրագրերի մեջ, չնայած այն հանգամանքին, որ կատալոնական ակումբը 2022 թվականի ամռանը ֆուտբոլիստի համար վճարել է 58 միլիոն եվրո:
Բացի Գվարդիոլայի ակումբից, Ռաֆինյայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Չելսին», սակայն մանչեսթերյան ակումբը ֆավորիտ է խաղացողի տրանսֆերի համար պայքարում: Փոխարենը «Բարսելոնան» կցանկանար ձեռք բերել Բերնարդո Սիլվային կամ Ժոաո Կանսելոյին։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում 19 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Ֆուտբոլիստը դարձել է երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:
























































